վրաց պետության սահմանները Թամարի ժամանակ,ըստ Թամար թագուհու պատմիչ Բասիլի.. հարավային սահմանի մասին գրում է`
(բերում ենք վրաց գիտնական Վ. Դոնդուայի ռուսերեն թարգմանությամբ). «Порубежники, какие были на службе, ночи сравняли с днями, трудясь без отдыха, и кто были внутри царства просились на границы…
Именно, первое – нижним порубежным пунктом стал Гаги, которым владел тот же Захария Мхаргрдзели, отец Варама…
Выше, на пути вверх, рубежом служили Дзоракерт и Ташир, откуда Захария и Иванэ начали
сперва воевать с соседями, как львы...
Выше – Джавахети, где порубежниками были тот же Саргис Мхаргрдзели-Тмогвели и Шалва Торели.
Выше – Артани (=Արդահան- Խ.Թ.), где порубежниками были Месхи…
Со стороны Шавшети и Спери рубежом был Панаскерт…».
Ինչպես տեսնում ենք, այստեղ գծված է վրաց պետության հարավային սահմանը արևելքից արևմուտք ուղղությամբ: Սահմանն անցնում էր Գագ-Ձորակերտ-Ջավախք-Արտահան-Փանասկերտ գծով: Ավելի պարզ, ավելի որոշակի, ավելի հստակ վկայություն դժվար է պատկերացնել: …Հիշեցնենք, որ Բասիլին Թամար թագուհու ժամանակակիցն է, իր «Պատմությունը» գրել է, ըստ Ջավախիշվիլու, 1210-1213 թթ. (ըստ Կեկելիձեի` ավելի ուշ) և շատ լավ գիտեր իր հայրենիքի սահմանները հենց Թամարի ժամանակ, բայց հենց նրա տված գծով, ինչպես տեսնում ենք, Զաքարյան Հայաստանը չի մտնում վրաց պետության տարածքի մեջ, նրա մասը չէ» : Գագի և Ձորակերտի մասին ևս երկու մանրամասնություն. Գագը Կյուրիկյան թագավորության նույնանուն գավառն է, որն զբաղեցնում էր ներկայիս Այրում ավանից մինչև Կուր գետը, իսկ Ձորակերտը, ըստ Մելիքսեթ-Բեկի, «Զորակերտը այժմյան Զուրտակերտն է կամ` Ղարաբուլախի դաշտավայրը (Ստորին Ծալկան)»:
Զաքարյաններն իրականում Կյուրիկյանների օրինական իրավահաջորդն էին: Հակառակ վրացիների կողմից տրված «Մխարգրձել» պատվանունին կամ հայերի կողմից հետագայում տրված «Զաքարյան» ազգանվանը, իրենք իրենց կոչում էին «Բագրատունի», «յազգէ Բագրատունեաց»: Հիշատակելի է նաև, որ Իվանեի կինը Ռուզուքանն էր (Ռուսուդանը)` Կյուրիկե Բ.-ի դուստրը, իսկ Զաքարեի և Իվանեի քույրը Աբաս Բ. Կյուրիկյանի կինը` Նանա թագուհին էր: Սակայն Զաքարյանները, ինչպես հայտնի է, փառքի և իշխանության բարձունքների հասան ոչ թե ծագման, այլ իրենց պետական մտածողության, կազմակերպչական տաղանդի ու անձնական քաջության շնորհիվ: 1185 թվականին Թամար թագուհին Սարգիս Մեծին շնորհեց Լոռին որպես «սադավաթո և սամթավրո»: Սամթավրոն վրացերենում նշանակում է նաև թագավորություն, սակայն, ինչպես Խ. Թորոսյանն է ներքին ափսոսանքով ընդգծում, «հայերենում «թագավորություն» է կոչվում միայ
ն այն քաղաքական միավորը, որը գլխավորում է թագավորը: …(Լոռին.- Հ.Դ.) իր էությամբ պետություն էր, «իշխանա-պետություն», որովհետև այդ պետությունը գլխավորում էր ոչ թե օծյալ թագակիրը, այլ իշխանը»: «Սկսած այն պահից,- շարունակում է Խ. Թորոսյանը,- երբ Վրաստանում վերացան հին սամթավրոները, այսինքն` իրարից անկախ ու ինքնուրույն վրացական պետական միավորները, և ուրեմն ստեղծվեց միասնական վրացական պետությունը, այսինքն` սկսած XI դարից մինչև 1185 թ. Վրաստանում չկան այլևս սամթավրոներ: Վրաց միասնական պետության գոյության այդ շուրջ երկդարյա ժամանակահատվածում XI դարի սկզբից մինչև 1185 թ. նրա մասը կազմող տարածքից Լոռին առաջին երկիրն է, որ ստանում է սամթավրոյի ստատուս, և Զաքարյան Սարգիս Մեծը առաջին մթավարն է, որ ունի սամթավրո: Դրանով վրաց թագավորությունը պետաիրավական ակտով ճանաչեց Զաքարյան Հայաստանի ու Զաքարյանների ինքնուրույնությունը:
Համլետ Դավթյան, պատմաբան, հրապարակախոս

Комментариев нет:
Отправить комментарий