Կորճայք նահանգը վեցերորդն էր մեծ հայքի 15 նահանգներից,որ պատմության մեջ ավելի հաճախ հայտնի է `Կորդվաց Աշխարհ անունով,իր ամենամեծ ու նշանակալի գավառի`Կորդուքի անունով:Սակայն անվան համար ավելի մեծ դեր ուներ այդ գավառի դիրքն ու առանձնահատկությունը,քանիզի դեռ անհիշելի ժամանակներից, հարավային հնագույն ազգերի համար այն ուներ աշխարհագրական տարածքից զատ նաեվ` Հայ էթնոսի հետ նույնականացման նշանակություն :Այն Հյուսիսից սահմանակից էր Վասպուրականին ու Մոկքին,այնուհետեվ Մոկքից դեպի արեվմուտք Աղձնիքի,ապա Վասպուրականից արեվելք Նոր Շիրական,կամ Փայտակարան նահանգին:Արեվելքում` Արեվելյան Խաբոր եվ Մեծ Զավ գետի Հոսանքներն էին դեպի վեր` մինչեվ Զագրոսի լեռները,հարավում Ասորեստանն էր,դեպի հարավ-արեվմուտք`Հայոց Միջագետքը: Հնագույն հարավային ազգերը,որ առաջին անգամ Հայերի հետ հարբերվեցին Կորդվաց աշխարհից էր,Ադիաբենի եվ Ասորեստանի Հնագույն Սեմական ցեղերը` Արամեացիները,Ասորիներն ու Արաբները,նույնականացրել էին Կորդուքը Հայաստանի հետ`անվանելով Հայերին Քարդացիներ ,Հայաստանը` Քարդու երկիր,անգամ վաղ քրիստոնեական շրջանում Ասորական ու Արամեական քրիստոնյա առաջին համայնքները, դեռ շարունակում էին նույնականացնել կորդուքը Հայաստանի հետ`Արաբական կամ Ասորական հնագույն ձեռագրերում Հայաստանի փոխարեն Քորդու երկիր եվ Քորդացիներ անվանելով Հայասատնն ու Հայերին,մինչեվ իսկ սուրբգրային ու կրոնագիտական թարգմանություններում ու Արձանագրություններում:Հայոց հնագույն աղբյուրներում,եվ Հայոց ավանդության մեջ,Կորդվաց աշխարհն անվանվել է`Կադմեաց Տուն,եվ ներկայացվել,որպես Հայկազունյաց շրջանի նահապետներից մեկի`Հայկի թոռ եվ Արամանյակի որդի Կադմոս նահապետի անունով,հատկանշական է,որ դեռ մթա 10-11 դարերի Ասորեստանի արքա`Թիգլաթպալասար առաջինի մի արձանագրության մեջ,համահունչ ձեվով այդ
տարածքը անվանվում է Երկիր Կադմուսի,որ հնագույնն է հիշատակումների մեջ:Դեռ Երվանդունյաց շրջանում այն հայտնի էր ,որպես Հայկական բարձր քաղաքակրթություն ունեցող մի երկրամաս,որտեղ զարգացած էին արվեստն ու արհեստները,ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը,ուներ մշտական բանակ եվ բարձր մակարդակի էր հասցված ռազմարվեստը:Արտաշեսյան հենց առաջին հողահավաք պետականակերտման շրջանից,Կորճայքը մտավ Մեծ Հայքի կազմի մեջ,որպես Հարավային սահմանապահ կուսակալություն,որ հետագայում պիտի դառնար 4-րդը Հայոց 6 կուսակալ բդեշխություններից:Արշակունյաց շրջանում,լինելով 4-րդ բդեշխությունը,կոչվում էր (երկրորդ սահմանակալն յԱսորեստանայց կողմանեն):բդեշխները,որ Հայոց վարչական եվ պետական աստիճանակարգում բարձրագույն աստիճանի վրա էին եվ իշխաններից չկար եվ ոչ մեկը,որ իր բարձով ու մեծատոհմիկությամբ կհամեմատվեր բդեշխների կարգի ու աստիճանի հետ,իրենց սահմանային կուսակալություններում հավասարազոր էին արքաներին,եվ նշանակվում էին արքայական ընտանիքի անդամներից կամ վերին բարձ գրաված հավատարիմ իշխաններից,քանզի սահմանային զորաթեվերի նշանակությունը անմիջականորեն առնչություն ուներ պետության ու արքայի գոոյության հետ,ուստի բդեշխությունը լինելով վարչական տոհմական պաշտոն,միաժամանակ հանդիսանում էր արքայի ու պետության անմիջական երաշխավորը:Այդ պատճառով է ,որ բդեշխները Արքայից հետո միակն էին,որ ըստ աստիճանակարգի, կանգնում էին երկրորդ աստիճանի վրա,գումարելով իրենց տոհմական տիտղոսներին կուսակալի վարչական տիտղոսը:Հայոց հնագույն ավանդույթից հայտնի է,որ ըստ մեծատոհմիկության ու պաշտոնակատարման աստիճանակարգի,Հայ իշխանները իրավունք ունեին կրելու կանաչ կոշիկներ,Արքան կրում էր կարմիր կոշիկներ,եվ միայն բդեշխներն էին,ում թույլատրվում էր մեկ ոտքին կանաչ ,մյուսին կարմիր կոշիկ կրել,որոշ ուսումնասիրողներ բդեշխներին համարում են Հայկական ցեղերի միավորման ժամանակ,սահմանային այդ նահանգներում անկախ թագավորությունների հնարավոր գոյությամբ,որոնք միավորվելով դարձան կենտրոնախույզ պետության կուսակալներ`որոշ առումով պահպանելով իրենց իշխանությունն ու նշանակությունը:Կորճայք նահանգում,կամ Կորդվաց Աշխարհում,կուսակալի պաշտոնակատարի մասին առաջին ուշագրավ տեղեկություն հանդիպում ենք պատմահայր Խորենացու մոտ,որ ոչ միայն տեղանունների ու տոհմանունների հիշատակությամբ է բավարարվում,այլ հիշատակում ու նկարագրում է վերոնշված ավանդույթը:Որպես Կորդուքի
նշանակված կուսակալ,Խորենացին հիշատակում է Բագրատունյաց տոհմը,մասնավորապես Սմբատ բագրատունուն,որին հանձնվում է ի բնակություն կորճայք նահանգի կենտրոնական Ալկի կամ Ալկեքար ամրոց բնակավայրը,որ կորճայք նահանգի անառիկ ու նշանավոր ամրոցներից էր:Խորենացին գրում է`<<ՀՐԱՄԱՆԱՎ ԱՐՏԱՇԻՍԻ ԲՆԱԿԻ Ի ՏՄՈՐԻՍ ՈՐ ԱՅԺՄ ԿՈՉԻ ԿՈՐԴԻՔ Ի յԱԼԿԻ ՆՍՏՈՒՑԵԱԼ ԶԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՒՈՅՆ>>,ապա Սմբատ բագրատունու մեծարանքների մեջ,անդրադառնում ավանդույթին`նշելով մեծարանքների ու պատիվների ցանկը`<<ԵՎ ՈՉ ԻՆՉ ԸՆԴՀԱՏ ՅԱՅՑՍ ՊԱՏՎՈՑ ՏԱ ԴԱՅԵԿԻՆ ԻՒՐՈՒՄ ՍՄԲԱՏԱՅ,ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՑ ԳՆԴԱՑՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԿՈՇԻԿԸ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԶՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԶԻՒՐ ԹԱԳԱԿԱՊ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՎ ԶԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԶՈՐՈՒ ՀԱՎԱՏԱՑ Ի ՆԱ ԶԱՄԵՆԱՅՆ ԶՈՐՍ հԱՅՈՑ ԵՎ ԶԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԻՍ ԶԳՈՐԾԱԿԱԼՍ ԵՎ ԶՀԱՄՈՐԵՆ ՏՈՒՆՆ ԱՐՔՈՒՆԻ>>:Մեծ Հայքի հարավային շրջաններում,բագրատունյաց տոհմի ներկայությունը հետագայում`մինչ Արքայատան հաստատվելը եվ դրանից հետո,բազմիցս հիշատակվում է,մասնավորապես Արաբական ու Հայկական աղբյուրներում,որպես կորճայքի Հյուսիսային ու Հյուսիսարեվմտյան նահանգների ու գավառների,մասնավորապես`Աղձնիքի,Մոկքի,Տարոնի տերեր ու իշխաններ որոնց մասին, մասնավորապես 9-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին հիշատակում է`ՄՈԿԱՑ ԻՇԽԵՑՈՂ անվամբ Սմբատ Բագրատունուն:Բազմաթիվ են Բագրատունյաց տոհմի ներկայության հիշատակումները,որ աստիճանաբար Բագրատունյաց թագավորության անկումից հետո սկսեց սեղմվել գերազանցապես Քրդացող Հարավային նահանգներում ու գավառներում:Բագրատունյաց թագավորության շրջանում Կորճայք նահանգը գտնվում էր թագավորության ազդեցության տակ,իր վարչական ու սահմանային նշանակության համաձայն, այն բնականաբար ուներ արքայատան կողմից ներկայություն,եվ չնայած Արծրունիների հետ մշտական մրցակցությանը`այնուամենայնիվ Բագրատունյաց տան ներկայությունը սահմանային գավառներում պարտադիր էր`թեկուզ եվ սահմանափակվելով մի քանի ամրոցներով ու սակավ հողային տիրույթներով,դեռ Բագրատունիներին էր պատկանում Նշանավոր ու անառիկ մի քանի ռազմավարական ամրոցներ,հատկապես Ալկեքարից արեվելք գտնվող Սմբատաբերդ ամրոցը,որտեղ բագրատունյաց տոհմի արմատները հաստատվել էին դեռ վաղնջական ժամանակներից: Վերածվելով Արքայատան`Բագրատունիներն իրենց կառավարման հմակարգով գրեթե ունեին նույն գործակալական ու վարչական կարուցվածքը ինչ Արշակունյաց հարստության շրջանի Հայաստանը,եվ նույն պես սահմանային կուսակալություններում ներկայությունը ուներ կենսական անհրաժեշտություն` գահի ու պետության համար:
Բագրատունյաց թագավորության անկումը ծանր կացության մեջ դրեց տեղի Հայկական իշխանական տներին, ուժեղացող ու աճող քարդական քոչվոր տարրի ահագնացող վտանգն ու ամրապնդումը աստիճանաբար ստիպեց բնիկներին սեղմվել,կամ հեռանալ մահմեդական այդ տարածքներից,եվ մուսուլմանական վաչկատուն քարդական ցեղերի ու համայնքների մեջ`քրիստոնեական փոքրաթիվ ու մանր ֆեոդալական միավորների ու համայնքների գոյությունը դառնում էր անհամատեղելի:Ավելնորդ է ասել անգամ իշխանությն համար պայքարի ու պահպանման մասին,քանզի,մինչ Հայկական տոհմերի մեծ գաղթը հարավից դեպի Հայքի հյուսիսային կողմեր,կամ Կիլիկիա,Հայկական շատ տոհմերի համար,որ պահպանում էին իրենց իշխանությունը,աստիճանաբար իշխանության պահպանումը վերածվեց զուտ գոյության պահպանման համար պայքարի`սեղմվելով ու ծվարելով անմատչելի ու լեռնային շրջաններում,ամրոցներում`քայքայվելով տնտեսապես ու բարոյապես:
Ռ.Արղության..Զաքարյան-Երկայնաբազուկներ գրքից..
Комментариев нет:
Отправить комментарий