7.28.2014

ԿԱՐԳ ՆԱԽՆՅԱՑ


Հաճախ, պատմության մեջ հանդիպող արտահայտություններում հանդիպում ենք `ԿԱՐԳ ՆԱԽՆՅԱՑ արտահայտությանը,այն մի յուրատեսակ լեգիտիմության շեշտ է կրում իր վրա,այն վերաբերվում էր թագադրություններին,թագավորության բացակայության պայմաններում իշախանների իրավասություններին,ու իշխանաժողովներին,իշխանական էլեկտորատի ձեվավորման,եվ պետական կառավարման մեջ,համապետական
գործողությունների ու որոշումների կատարմանը,իարավական,ու լեգիտիմ շունչ հաղորդելու,ինչպես նաեվ պատմության առաջ մաքուր ու օրինավոր հիշատակվելու համար:
Այսինքն ամեն ինչում գոյություն ուներ կարգ,որը փորձում էին առավաելագույնս պահպանել,ու կատարել սրբությամբ:
Ըստ նախնյաց կարգի,կատարված ցանկացած իրադարձություն` համարվում էր լեգիտիմ,արքաի բացակայության պայմաններում,կամ թագաժառանգի բացակայության պայմաններում,տեղի եր ունենում իշխանների ժողով,որոնք առաջ էին քաշում ժամանակավոր գործակատարի պաշտոնում կամ գահապահության պաշտոնում մի իշխանի,որին օժտում էին իրավասություններով,եվ որը դառնում եր `ԻՇԽԱՆ ԻՎԵՐԱՅ ԻՇԽԱՆԱՑ..հաշվի էր առնվում նրա տոհմական առանձնահատկություններն ու իրավասությունները նման պաշտոնում,նաեվ նրա ուղղակի ավանդն ու հեղինակությունը:
Հայոց մեջ անկարգ ու ինքնագործ գործողությունները պախարակվել են ամբպղջ պատմության ընթացքում,քանզի նրանք չեին տեղի ունեցել Ըստ նախնյաց կարգի,լիներ Կաթողիկոս,Արքա,թե իշխանական ժողով կամ մեկ այլ համապետական նշանակության գործընթաց..
Նախնյաց կարգը,իր պատմությամբ հասնում է վաղնջական ժամանակները,երբ ձեվավորվում ու կարգավորվում էին հարաբարեություններն ու կարգերը,այն մի յուրատեսակ օրենսգիրք եր`կարգավորող իրավասություններն ու իրավունքները`բացառելով ինքնագործնեությունն ու ինքնակոչությունը,անգամ կարգյ պահելու ահամար տասնամյակների գործունեության հերթականություն էր պահանջվում,որպիսի արդյունքում հաստատաված իարավունքները լինեին ըստ կարգի եվ օրինական:

Комментариев нет:

Отправить комментарий