էթնո մշակութային խումբ ունի իր առջեվ խնդիրներ` իր տեսակի պահպանաման համար, եվ որոշակի իրավիճակում կամ սպառնալիքների դեպքում սկսում է կենտրոնացնել իր կենսունակ միջոցները,զուտ սեպհական տեսակի պահպանման համար,դա առողջ էթնոմշակութային խմբերին հատուկ դրսեվորում է,ուստի միապետկան խիստ կոնսերվատիվ պահպանողական ու նեղ էթնոմշակութային գաղափարների կենտրոնացումը համարվում է բնական երեվույթ,եթե տվյալ ազգը ունի կենսունակության պոտենցյալ;Նման կառույցների ստեղծումը իր վրա է վերցնում ազգապահպանման,էթնիկ բարոյահոգեբանական մշակույթի ձեվավորման գործառույթը,եվ առաջնորդվելով խիստ ու պահպանողական կանոնադրությամբ`լիովին կարողանում է ստեղծել փակ շրջանակներ,նեղ շրջապատ,եվ առաջնորդվում է միմիայն ազգային ավանդական մշակույթի պահպանման շահերից:Եթե վերցնենք օրինակի համար մի օրգանիզմ,բնականաբար նրա կենսունակության չափորոշիչ պիտի հանդիսանա նրա դիմադրողականությունը,եվ եթե օրգանիզմը իր ուժերը չի կենտրոնացնում` ախտահարված մասի բուժման համար,կնշանակի այն խորը եվ անբուժելի հիվանդ է,եվ նորանոր շրջաններ պիտի ախտահարվեն մինչեվ իսկ օրգանիզմի լիակատար ախտահարում,ուստի հակազդեցությունը դա օրգանիզմի կենսունակության բնականոն արձագանքն է:
Միապետական գաղափարները,ոչ միապետական երկրներում,հիմնականում ստանձնում են ազգապահմանման,ազգի միավորման,ու ազգային մշակույթի հիմքերին սպառնացող վտանգները չեզոքացնող մի յուրատեսակ առաքելության իրագործողներ,անգամ պետական հովանավորությունն ու հարգանքն են վաելում,փակ են ու խիստ կոնսերվատիվ,համարվում են,որպես ազգապահպանման յուրատեսակ,ու հիմնավորված մի ինստիտուտ,որն ունի պատմություն,ունի կամուրջներ տվյալ էթնոսի անցյալի ու ներկայի միջեվ,եվ կարող է ներկայանալ` գրեթե բոլոր ազգային կոչված ասպեկտներում:
միապետականության այդ լուսավոր կղզյակները այսօր,ոչ այլ ինչ են քան հակազդեցություն եվ կենսունակության ստուգում,այն առումով, թե ինչքան է տվյալ էթնոմշակութային խումբը խարսխված իր ազգային ու ավանդական հիմքերին,թե ինչ բարոյական եվ արժեքային համակարգ է դավանում,եվ ինչ վիճակում է գտնվում հասարակության վերաբերմունքն ու հարգանքը առ սեպհական անցյալն ու ավանդույթը:
Комментариев нет:
Отправить комментарий